Դեկլան Ռայսը չեմպիոնության համար պայքարը դեռ ավարտված չի համարում

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը կարծում է, որ իր թիմը դեռ կարող է «Լիվերպուլի» հետ պայքարել չեմպիոնության համար։

«Զինագործները» ոչ-ոքի են խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 28-րդ տուրի խաղում (1:1), իսկ Արնե Սլոթի թիմը նախորդ օրը հաղթել է «Սաութհեմփթոնին» (3:1): Մերսիսայդցիները 70 միավորով գլխավորում են աղյուսակը, «Արսենալը» 55 միավորով երկրորդն է՝ մեկ խաղ պակաս ունենալով։

«Հարգանքներս «Լիվերպուլին», նրանք հիանալի տեսք ունեն ողջ մրցաշրջանում, բայց ոչինչ դեռ չի ավարտվել»,- ասել է Դեկլան Ռայսը հետխաղյա հարցազրույցում, երբ նրան հարցրել են Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին: