Խավիեր Մասկերանոն՝ Լիոնել Մեսսիի առողջական վիճակի մասին

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն խոսել է Լիոնել Մեսսիի առողջական վիճակի մասին «Շոռլոտի» դեմ խաղից հետո, որում տանտերերը տասը հոգով խաղացին առաջին խաղակեսի վերջնամասից սկսած։

«Իրականությունն այն է, որ Լեոյի հետ մենք մտածում էինք նրան խաղաժամանակ տրամադրելու մասին: Նա արդեն ավելի լավ է, բայց քանի որ մենք խաղում էինք տասը հոգով, և նաև հաշվի առնելով, որ նա բաց է թողել մի քանի հանդիպում, մտածեցինք, որ ավելի լավ է խնայել նրան։ Մենք չէինք ցանկանում ռիսկի դիմել»,- Մասկերանոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը։