«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշը կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն, հայտնում են Todofichajes-ի լրագրողները։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է 27-ամյա խաղացողին իր շարքերում տեսնել։
Բլաուգրանաները բրազիլացուն դիտարկում են որպես հոլանդացի Ֆրենկի դե Յոնգի փոխարինող, ով կարող է հեռանալ թիմից։ Գիմարաշի շուկայական արժեքը գնահատվում է 80 մլն եվրո։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 27 հանդիպում, դարձել երկու գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։