Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ծնկի հետ կապված խնդիրների պատճառով բաց է թողել Լա Լիգայի 27-րդ տուրի՝ «Ռայո Վալյեկանոյի» դեմ հանդիպումը։
Բելգիացի դարպասապահը չի ընդգրկվել հանդիպման հայտացուցակում: Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա Կուրտուան արդեն որոշ ժամանակ անհարմարություն է զգում աջ ծնկատակի գերծանրաբեռնվածության պատճառով։
Նշվում է, որ դարպասապահի վիճակը «Ռեալի» մարզչական շտաբի մոտ անհանգստություն չի առաջացնում։ Ֆուտբոլիստը պատրաստ կլինի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ պատասխան հանդիպմանը, որը կկայանա մարտի 12-ին: