Իտալացի նախկին ֆուտբոլիստ Պաոլո Դի Կանիոն կարծում է, որ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է հեռանալ ակումբից, եթե հաղթի առաջնությունում։
Ներկա պահին նեապոլցիները Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը՝ «Ինտերից» հետ մնալով ընդամենը մեկ միավորով: Մրցաշրջանի ավարտին մնացել է տասը տուր։
«Իմանալով Կոնտեի բնավորությունը՝ կարող եմ ասել, որ նա կլքի «Նապոլին» Սկուդետտոն հաղթելուց հետո, եթե նրան զրկեն թիմն ուժեղացնելու հնարավորությունից ամռանը»,- Դի Կանիոյի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Շիրան։