Ջան Պիերո Գասպերինին ամփոփել է «Յուվենտուսի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին ամփոփել է «Յուվենտուսի» նկատմամբ արտագնա ջախջախիչ հաղթանակը (4:0) հավով։

Թուրինում հյուրերն առավելության հասան Մատեո Ռետեգիի, Մարտին դե Ռունի, Դավիդե Զապակոստայի և Ադեմոլա Լուկմանի գոլերի շնորհիվ՝ համապատասխանաբար 29-րդ, 46-րդ, 66-րդ և 77-րդ րոպեներին:

«Սա ֆուտբոլ է։ Երբեմն պարտվում ես, երբեմն՝ հաղթում։ Հարկ է հիշել, որ «Յուվենտուսը» հաղթել էր Ա Սերիայի վերջին հինգ խաղերում, շատերը դժվարությամբ էինք պատկերացնում այսօրվա արդյունքը, բայց մենք հիանալի խաղացինք։

Մինչ ընդմիջում կարող էինք ավելի շատ գոլ խփել։ Երկրորդ գոլից հետո «Յուվենտուսը» կորցրեց վստահությունը, և մենք առավելագույնս օգտվեցինք դրանից»,- ասել է Գասպերինին DAZN-ին տված հարցազրույցում։