Ռուբեն Ամորիմ․ «Մեզ նրա նման ֆուտբոլիստներ են անհրաժեշտ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի մասին:

«Կարմիր սատանաների» ավագը տուգանային հարվածից գոլի հեղինակ է դարձել Պրեմիեր լիգայի «Արսենալի» դեմ խաղում։ Ամորիմի թիմին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը՝ երկրորդ խաղակեսում բաց թողնելով Դեկլան Ռայսի դիպուկ հարվածը: Հանդիպման արդյունքը գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

«Մեզ ավելի շատ ֆուտբոլիստներ են պետք, ինչպիսին Ֆերնանդեշն է։ Նա միշտ հասանելի է։ Ամեն անգամ, երբ պետք է գոլ խփել կամ գոլային փոխանցում կատարել, նա միշտ այնտեղ է:

Երբեմն Բրունոն սխալվում է, բայց նա հիանալի օրինակ է մյուս խաղացողների համար»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը հետխաղյա հարցազրույցում։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Բրունո Ֆերնանդեշը խփել է յոթ գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում։