Գարի Նևիլը կարծում է, որ Ռուբեն Ամորիմը ժամանակ կունենա իր որակներով «Մանչեսթեր Յունայթեդին» օգնելու

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ժամանակ կունենա ապացուցելու իր արժեքը:

Պորտուգալացին անցած նոյեմբերին «կարմիր սատանաների» ղեկին փոխարինեց Էրիկ տեն Հագին, սակայն արդյունքները չեն բարելավվել: Թիմը 28 տուրից հետո Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղում է։

«Կարծում եմ, որ ակումբը կաջակցի Ամորիմին: Ամռանը նա կստանա այն, ինչ իրեն պետք է։ Կարծում եմ, որ նրան գումար կտրվի տրանսֆերների համար և նոր կազմով ինչ-որ բանի հասնելու հնարավորություն»,- Նևիլի խոսքերն է մեջբերում UtdDistrict-ը։