«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը պատմել է, թե ինչ է սպասում իր թիմակից Ռասմուս Հոյլունդից խաղային բարելավման վերաբերյալ։ 22-ամյա հարձակվողը 20 հանդիպում անընդմեջ գոլ չի խփել։ Պրեմիեր լիգայի կիրակի կայացած «Արսենալի» դեմ խաղում (1:1) Հոյլունդը փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին։
«Ես գրեթե համոզված եմ, որ Ռասմուսը հաջողության կհասնի: Նա աշխատասեր տղա է և շատ է տխրում, երբ գոլ չի խփում: Բայց դուք կարող եք նշել թիմի այլ տասը խաղացողների, ովքեր բավականաչափ գոլ չեն խփում: Հոյլունդը լավ տղա է, և վստահեցնում եմ՝ նա ավելի լավը կդառնա»,- ասել է Էրիկսենը Sky Sports-ին։