«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան բարձր է գնահատել կիսապաշտպան Քոուլ Պալմերի վերաբերմունքը ակումբի նկատմամբ։
«Ազնվականների» առաջատարը ինը խաղ անընդմեջ ոչ մի գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չի դարձել: Անհաջող շարքը շարունակվեց «Լեսթերի» դեմ կիրակի օրը կայացած խաղում, որն ավարտվեց լոնդոնցիների՝ նվազագույն հաշվով հաղթանակով։ 22-րդ րոպեին Պալմերը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը և փոխարինվեց 73-րդ րոպեին։
«Քոուլը երեկ չմարզվեց, և այսօր առավոտյան նա հարցրեց, թե արդյոք կարող է խաղադաշտ դուրս գալ՝ օգնելու թիմին Չեմպիոնների լիգա մտնելու համար: Սա ցույց է տալիս, թե որքան է նա ցանկանում վերադարձնել ակումբը այնտեղ, որտեղ այն պատկանում է»,- Մարեսկայի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: