Հայտնի նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է այս մրցաշրջանում Լոնդոնի «Արսենալի» դժվարությունների մասին:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Զինագործները» ոչ-ոքի խաղացին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ 1:1 հաշվով։ Միկել Արտետայի թիմն այժմ առաջատար «Լիվերպուլից» հետ է մնում 15 միավորով:
«Այսօրվա խաղը արտացոլում էր «Արսենալի» խնդիրները և այն, թե ինչու են նրանք այդքան զիջում «Լիվերպուլին»: «Արսենալը» պաշտպանությունում բավական լավ է խաղարկում գնդակը, բայց խնդիրներ ունի խաղադաշտի վերջին հատվածում, որտեղ որակը պարզապես բավարար չէ գոլի համար»,- Նևիլի խոսքերն է մեջբերում BBC-ն։