Ռուբեն Ամորիմն ամփոփել է «Արսենալի» դեմ հանդիպումը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն ամփոփել է «Արսենալի» դեմ հանդիպումը (1:1)։

Առաջին խաղակեսի վերջում Բրունո Ֆերնանդեսը առաջ մղեց «կարմիր սատանաներին», իսկ հյուրերը պատասխանեցին 74-րդ րոպեին Դեկլան Ռայսի դիպուկ հարվածով:

«Ամեն ինչ շատ ավելի հեշտ է դառնում, երբ դու առաջինն ես գոլ խփում, այլ ոչ թե մրցակիցդ: Երկրորդ խաղակեսում մենք շատ մոտ էինք ևս մեկ գոլ խփելուն։ Թիմը լավ խաղաց, չնահանջեց ու առաջ գնաց: Կային մի քանի պահեր, երբ մենք կարող էինք գոլ խփել և խլել հաղթանակը»,- ​​ասել է Ամորիմը BBC-ին:

«Մանչեսթեր Յունայթեդը» 34 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը: «Արսենալը» 55 միավորով երկրորդն է: