Կառլո Անչելոտտին բացատրել է, թե ինչու փոխարինեց Կիլիան Մբապպեին և Ռոդրիգոյին

Կառլո Անչելոտտին բացատրել է Մադրիդի «Ռեալի» ակտիվության անկումը «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղի վերջնամասում (2:1)։

«Առաջին խաղակեսը շատ լավ էր։ Երբ 70-րդ կամ 75-րդ րոպեին 2։1 հաշվով հաղթելիս եք լինում, պետք է միայն մեկ բան լավ անել՝ պաշտպանվել՝ խնդիրներից խուսափելու համար:

Վինիսիուսն ու Մբապպեն հիանալի գոլեր խփեցին ու կարող էին հաշիվը հասցնել 3:1-ի։ Դրանից հետո ժամանակն էր մտածել պաշտպանության մասին, և ես փոխարինեցի հարձակվողներին։

Ես դրանում խնդիր չեմ տեսնում, քանի որ կրճատել եմ Մբապպեի և Ռոդրիգոյի խաղաժամանակը, և դա օգուտ կտա նրանց չորեքշաբթի օրը կայանալիք խաղից առաջ»,- ասել է Մադրիդի «Ռեալի» մարզիչը։