Հարի Ռեդնապ․ «Ֆերգյուսոնի օրոք նա մեկնարկային կազմում հայտնվելու ոչ մի շանս չէր ունենա»

«Թոթենհեմի» նախկին մարզիչ Հարի Ռեդնապը համեմատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս կազմը Ալեքս Ֆերգյուսոնի օրոք եղած կազմի հետ։

«Ինձ դուր է գալիս Ռուբեն Ամորիմի աշխատելաոճը, բայց տարիներ կպահանջվեն ամեն ինչ դեպի լավը փոխելու համար։ Եթե դա նույնիսկ հնարավոր է: «Յունայթեդը» մեծ ակումբ է միայն իր անվան համար: Սըր Ալեքսի թիմում դուք ամենուր կտեսնեիք գերաստղերի։ Ամորիմը բավարարվում է միայն մեկով:

Դա Բրունո Ֆերնանդեշն է, չնայած՝ Ֆերգյուսոնի օրոք նա մեկնարկային կազմում հայտնվելու ոչ մի շանս չէր ունենա։ Ո՞ւմ կհեռացնեիք․ Գիգզ, Սքոուլզ, Բեքհեմ, Ռոյ Քին, Փոլ Ինս․․․», – ասել է «Թոթենհեմի» նախկին մարզիչը: