Լոնդոնի «Արսենալն» ու Անդրեա Բերտան համագործակցության համաձայնության են եկել։ Ինչպես հայտնում է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը, Բերտան առաջիկա շաբաթներին կսկսի իր աշխատանքը «Արսենալում»։
Հիշեցնենք, որ «Արսենալի» նախկին մարզական տնօրեն Էդու Գասպարը նոյեմբերին հեռացավ «զինագործներից»: Լոնդոնյան ակումբի նոր մարզական տնօրենի նշանակումը, հավանության է արժանացել նաեւ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի կողմից։
Ներկայումս «Արսենալը» մոտ է Պրեմիեր լիգայում երրորդ անգամ անընդմեջ երկրորդ տեղը զբաղեցնելուն: