«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը մոտ ժամանակներս կերկարաձգի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են ստորագրման։ Հստակեցվում է, որ 30-ամյա գերմանացու նոր պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հունիսը։
Այս մրցաշրջանում Կիմիխը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և տասը գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո: