Չավի Էրնանդեսը նշել է, թե ինչ սխալ է թույլ տվել «Բարսելոնան» գլխավորելիս

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է կատալոնական ակումբում իր աշխատանքի մասին:

«Ես ընդունում եմ, որ որոշ սխալներ եմ թույլ տվել «Բարսան» ղեկավարելիս: Սերխիո Բուսկետսի հեռանալը ստիպեց մեզ վերանայել մեր խաղաոճը։ Ես ընտրեցի երեք հարձակողական կիսապաշտպաններով կազմավորում, բայց դա ոչ միշտ էր արդյունավետ»,- Չավիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021-ից 2024 թվականներին։ Այս մրցաշրջանում «կապտանռնագույնների» մարզիչն է Հանս-Դիտեր Ֆլիկը, ում գլխավորությամբ թիմը գլխավորում է Իսպանիայի առաջնությունը։ 26 խաղից հետո կատալոնացիներն ունեն 57 միավոր։