Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն որոշել է իր ապագան մադրիդյան ակումբում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 24-ամյա ֆուտբոլիստը մտադիր է շարունակել ելույթները մադրիդյան ակումբում։ Նշվում է, որ Ռոդրիգոն երջանիկ է «Ռեալում» և չի ծրագրում փոխել թիմը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները։ Ինքը՝ «Ռեալը», նույնպես չի ցանկանում բաց թողնել խաղացողին, քանի որ գնահատում է Ռոդրիգոյի ներդրումը թիմի արդյունքներում։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն Լա Լիգայում անցկացրել է 23 հանդիպում «Լոս Բլանկոսի» կազմում՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացին Չեմպիոնների լիգայի ինը խաղում դարձել է նաև հինգ գոլի հեղինակ:
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: