«Բարսելոնան» առաջարկություն է ստացել Ռաֆինյայի համար

Բրազիլացի հարձակվող Ռաֆինյան հիանալի մրցաշրջան է անցկացնում, և «Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը վինգերի հետ:

Այս ֆոնին ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ալ-Հիլալը»։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, սաուդյան ակումբը պատրաստ է Ռաֆինյայի համար առաջարկել 100 մլն եվրո։

2024/2025 մրցաշրջանում Ռաֆինյան անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ 28-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։

«Բարսելոնայի» հաջորդ հանդիպումը կկայանա երեքշաբթի օրը՝ մարտի 11-ին, սեփական հարկի տակ Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Բենֆիկայի» դեմ։