Մադրիդի «Ռեալը» երկու լուրջ կորուստ ունի «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղից առաջ

Մադրիդի «Ռեալը» այսօր սեփական հարկի տակ կընդունի «Ռայո Վալյեկանոյին»։ Ինչպես հայտնում է AS-ը, «Լոս Բլանկոսի» կազմում չեն խաղա դարպասապահ Տիբո Կուրտուան ​​և պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը։

Կուրտուան ​​անհարմարություն ունի ծնկի հատվածում։ Մադրիդի «Ռեալի» առաջին դարպասապահը պետք է պատրաստ լինի Չեմպիոնների լիգայում «Ատլետիկոյի» հետ դիմակայությանը։

Ռյուդիգերն իր հերթին հիվանդության պատճառով բաց է թողել վերջին մարզումները։ Սպասվում է, որ գերմանացի ֆուտբոլիստը երկուշաբթի կվերադառնա մարզումներին:

«Ռեալ Մադրիդ»-«Ռայո Վալյեկանո» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին: