Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը պատասխանել է, թե ինչու իր տեղափոխությունը «Բարսելոնա» չկայացավ անցած ամառ։
Լրատվամիջոցները հայտնում էին, որ կատալոնացիները պատրաստ էին ավելի քան 60 միլիոն եվրո վճարել իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար։
««Ատլետիկն» իմ ընտանիքն է: Մենք անհավանական լավ հարաբերություններ ունենք ակումբի ներսում: Չեմ կարծում, որ այլ տեղ կգտնեի նման մթնոլորտ։
Այդ պահին ես որոշում կայացրի, որն ինձ ճիշտ էր թվում, և ես շատ գոհ եմ դրանից»,- ասել է Ուիլյամսը FF-ին: