«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին ասել է, որ հպարտ է, որ ակումբի ակադեմիայի մի քանի սաներ իրենց նորամուտն են կատարել իր գլխավորությամբ:
«Բացի տիտղոսներից, ես շատ հպարտ եմ, որ վստահել եմ նոր սերնդին, այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Ֆերմինը Լոպեսը, Լամին Յամալը, Պաու Կուբարսին և Ալեխանդրո Բալդեն: Նրանք ներկայացնում են ակումբի ապագան։ Դա ինձ հպարտություն է պատճառում»,- ասել է Չավին France Football-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Ֆերմինը, Յամալը, Կուբարսին և Բալդեն իրենց նորամուտը նշեցին «Բլաուգրանայի» կազմում Չավիի օրոք: Իսպանացի մասնագետը կատալոնական ակումբի գլխավոր մարզիչն է եղել 2021-ից 2024 թվականներին։