Ա Սերիայի 28-րդ տուրում «Միլանը» 2։3 հաշվով հաղթեց «Լեչչեին»:
Տանտերերի հարձակվող Նիկոլա Կրստովիչը 7-րդ և 59-րդ րոպեներին գրավեց հյուրերի դարպասը։
68-րդ րոպեին «Լեչեի» պաշտպան Անտոնիո Գալոն ինքնագոլի հեղինակ դարձավ։ Հինգ րոպե անց Քրիստիան Պուլիշիչը 11 մետրանոց հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ 81-րդ րոպեին հարձակվողը խփեց երկրորդ գոլը, որը դարձավ հաղթական։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը
Standings provided by Sofascore