Իվան Յուրիչը համաձայն չէ «Լիվերպուլի» օգտին նշանակված 11 մետրանոցներից մեկի հետ։
Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Սաութհեմփթոնը» պարտվեց մերսիսայդցիներին (1:3): Լիվերպուլի երեք գոլերից երկուսը խփվել են 11 մետրանոցներով:
«Նրանք շատ լավ արձագանքեցին մեր գոլին: Առաջին խաղակեսում իսկապես լավ պահեր ունեցանք:
Կարծում եմ, որ առաջին 11 մետրանոցը սխալ նշանակվեց, և դա փոխեց հանդիպման ընթացքը։ Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ մեր այսօրվա ելույթից:
Ոչ մի կերպ չէր կարող լինել 11 մետրանոց: Ցավալի է, որ այդպես եղավ, քանի որ հաշիվը 1։1 էր, և դա մի փոքր փոխեց հանդիպումը։
Մենք ունենք շատ երիտասարդ խաղացողներ, ովքեր ցանկանում են աճել և առաջադիմել: Մենք կարող ենք պարտվել, բայց պետք է պայքարենք այնպես, ինչպես այսօր»,- ասել է «Սաութհեմփթոնի» մարզիչը։