Կառլո Անչելոտտի․ «Նա չարեց այն, ինչ արեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է հարձակվող Կիլիան Մբապպեի մասին։ Այս շաբաթ ֆրանսիացին «ստվերում» անցկացրեց Չեմպիոնների լիգայի գրեթե ամբողջ «Ատլետիկոյի» դեմ հանդիպումը։

««Ատլետիկոյի» դեմ Մբապպեն չարեց այն, ինչ արեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։ Ընդհանուր առմամբ նա շատ լավ է խաղում, մենք շատ գոհ ենք նրանից։ Պետք է հաշվի առնել, որ նա միշտ չէ, որ իր լավագույն մարզավիճակում է։

Սա նորմալ է, որ վերելքներ ու վայրէջքներ լինեն։ Մբապպեն լավ է խաղում»,- ասել է Անչելոտտին։