Կիրակի օրը Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության տնային հանդիպում կանցկացնի «Ռայո Վալեկանոյի» հետ։ Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է առաջիկա հանդիպման վերաբերյալ։
«Ռայոն» շատ լավ է գործում: Համարձակ, ուժեղ և շատ լավ կազմակերպված թիմ է: Սա հանդիպում է, որը կպահանջի բարձր ինտենսիվություն։ Մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ ցանկանում ենք շարունակել պայքարը Լա լիգայի տիտղոսի համար։
Մեզ համար շատ կարևոր է երեք միավոր վաստակելը»,- ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ռեալ Մադրիդ» – «Ռայո Վալեկանո» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին: