Չավի Էրնանդեսը խոսել է իր հարազատ ակումբի՝ «Բարսելոնայի» մասին, որտեղ նա խաղացել է գրեթե ողջ կարիերայի ընթացքում։
«Բարսան» կհիշվի ընդմիշտ. Մենք ունեինք Լա Մասիայում ձևավորված Իսպանիայի պատմության լավագույն սերունդը՝ ֆուտբոլի պատմության լավագույն խաղացող Լիոնել Մեսսիով։
Չգիտեմ՝ գուցե մենք բոլոր ժամանակների լավագույն թիմն ենք, բայց միայն այն չորս կամ հինգ թիմերի թվում լինելը, որոնք կարող են հավակնել այդ տիտղոսին, մեծ պատիվ է», – France Football-ին ասել է կատալոնացիների նախկին խաղացողն ու մարզիչը:
Չավին «Բարսելոնայում» խաղացել է 1998-ից 2015 թվականներին և ակումբի հետ նվաճել 25 տիտղոս: «Բլաուգրանայի» հետ իսպանացին երկու անգամ նվաճել է թրեբլը՝ 2009 և 2015 թվականներին։