«Յուվենտուսը» հետաքրքրված է «Ատալանտայի» երեք ֆուտբոլիստներով

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Ատալանտայի» երեք ֆուտբոլիստներով:

La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ թուրինյան ակումբի ուշադրությունը գրավել է եզրային հարձակվող Ադեմոլա Լուկմանի, հարձակվող Մատեո Ռետեգիի և կիսապաշտպան Էդերսոն Լոուրենսոյի ցուցադրած խաղը։

Թուրինյան ակումբն արդեն հարցումներ է կատարել Նիգերիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ։ «Յուվենտուսի» այս երեք ֆուտբոլիստների համար կպայքարեն անգլիական ակումբները։

Նշվում է, որ յուրաքանչյուրի համար գնող թիմը պետք է վճարի մոտավորապես 60 միլիոն եվրո։