«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ ափսոսում է Դորտմունդի «Բորուսիայում» հարձակվող Սադիո Մանեին գնելուց հրաժարվելու համար։
Հիշեցնենք, որ գերմանացին Դորտմունդում աշխատել է 2008-ից 2015 թվականներին, որից հետո մեկնել է Լիվերպուլ, և մարզել Սադիո Մանեին։
«Պետք է ներողություն խնդրեմ «Բորուսիայի» երկրպագուներից, Սադիո Մանեին ժամանակին թիմ չհրավիրելու համար, ադպիսի հնարավորություն եղել է»,- մասնագետի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Կլոպը խոստովանել է, որ կարողացել է իսկապես գնահատել հարձակվողի տաղանդը միայն այն ժամանակ, երբ արդեն աշխատում էր նրա հետ «Լիվերպուլում»: Մանեն այժմ խաղում է «Ալ Նասրում» Կրիշտիանու Ռոնալդուի հետ միասին: Այս մրցաշրջանում սենեգալցին անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։՝