Ֆուտզալ․ EURO-2026-ի որակավորման փուլում Հայաստանի հավաքականը հաղթեց Դանիայի ընտրանուն

Ֆուտզալի Հայաստանի ազգային ընտրանին ասյօր, մարտի 8-ին արտագնա հանդիպում անցկացրեց Դանիայի ընտրանու հետ, և հաղթեց 3-1 հաշվով։

Մեր թիմի կազմում գոլերով աչքի ընկան Խրոմիխը, Գարեգին Մաշումյանն ու Սանոսյանը։

ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում առաջին 5 տուրերից հետո Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը վաստակել է 13 միավոր և գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը։

Վերջին տուրում մեր ընտրանին մարտի 12-ին կմրցի Ղազախստանի հետ, որը երկրորդն է աղյուսակում։ Նվազագույն դեպքում ոչ-ոքի արդյունքը բավարար կլինի մեր ընտրանուն ԵՎՐՈ 2026-ում խաղալու համար։