«Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը պատասխանել է, թե ինչու իր տեղափոխությունը «Բարսելոնա» չկայացավ անցած ամառ։
Ավելի վաղ հաղորդվում էր, կատալոնական ակումբը պատրաստ է 62 միլիոն եվրո վճարել իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար։
««Ատլետիկը» իմ ընտանիքն է։ Մենք անհավանական հարաբերություններ ունենք ակումբի ներսում։ Չեմ կարծում, որ այլ տեղ կգտնեի նման մթնոլորտ։ Այդ պահին ես որոշում կայացրի, որն ինձ ճիշտ էր թվում, և ես շատ գոհ եմ դրանից»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը։
Այս մրցաշրջանում 22-ամյա եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։