Արնե Սլոտ․ «Տեսնենք, արդյոք նա կարող է պատրաստ լինել հաջորդ խաղին»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը մեկնաբանել է թիմի հարձակվող Կոդի Գակպոյի առողջական վիճակը։

Հիշեցնենք, որ հոլանդացին բաց է թողել Չեմպիոնների Լիգայի այս շաբաթ ՊՍԺ-ի դեմ հանդիպումը կոճի խնդիրների պատճառով։

«Գակպոն երեկ չի մարզվել։ Տեսնենք, արդյոք նա կարող է պատրաստ լինել հաջորդ խաղին։ Նա լուրջ վնասվածք չունի, բայց երեկ դեռ որոշ ցավեր ուներ, ուստի չկարողացավ մարզվել»,- ասել է Սլոտը մամուլի ասուլիսի ժամանակ։

Ընթացիկ մրցաշրջանում Կոդի Գակպոն անցկացրել է 38 հանդիպում, որոնցում դարձել է 16 գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։