«Բավարիան» տեղեկություն է հրապարակել Ալեքսանդր Պավլովիչի առողջական վիճակի վերաբերյալ

«Բավարիայի» պաշտոնական կայքը տեղեկություն է հրապարակել թիմի կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչի առողջական վիճակի վերաբերյալ։

«Պավլովիչը տառապում է երկարատև վարակով։ Ուստի 20-ամյա կիսապաշտպանը չի կարողանա խաղալ «Բավարիայում» մինչև հետագա ծանուցումը»,- ասվում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

«Բավարիայի» վերջին հանդիպումներում Ալեքսանդր Պավլովիչը չի ընդգրկվել թիմի հայտացուցակում։ Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։