Իտալական գրանդը տրանսֆերային թիրախ ունի

Հայտնի է դարձել, թե ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Յուվենտուսի» ո՞ր ֆուտբոլիստներն է ցանկանում գնել։

Լրագրող Միրկո դի Նատալեի խոսքով՝ իտալական գրանդը ցանկանում է ձեռք բերել «Նյուքասլի» կենտրոնական կիսապաշտպան Սանդրո Տոնալիին և «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին։

Աղբյուրի համաձայն՝ Տոնալին դաշտի կենտրոնում առաջնահերթ թիրախն է, իսկ Օսիմհենի իդեալական թեկնածու է թիմի հարձակման գիծը ուժեղացնելու համար։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է՝ 27 տուրից հետո վաստակած 52 միավորով։