Ալֆոնսո Դևիս. «Շատ ուրախ եմ, որ երկարաձգեցի պայմանագիրս «Բավարիայի» հետ»

«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը խոսել է ակումբի հետ իր նոր պայմանագրի մասին։

«Ես շատ ուրախ և ոգևորված եմ, որ երկարաձգեցի պայմանագիրս «Բավարիայի» հետ։ Երկար ժամանակ պահանջվեց, բայց մենք դա արեցինք։ Ես ինձ տեսնում եմ Մյունխենում առաջիկա 5 տարիներին կամ նույնիսկ ավելի երկար»,- Դևիսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Դևիսը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում 24-ամյա կանադացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։