Մյունխենի «Բավարիան» բանավոր համաձայնության է եկել թիմի կիսապաշտպան Յոզուա Կիմիխի հետ նոր պայմանագրի շուրջ, հայտնում է հայտնի ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2029 թվականը։
Նշվում է, որ Կիմիխը դիտարկում էր ՊՍԺ տեղափոխվելու տարբերակը, սակայն գերմանացի ֆուտբոլիստի հիմնական ուշադրությունը մյունխենցիների հետ նոր պայմանագրի վրա էր։ Ֆուտբոլիստը շուտով կստորագրի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա Կիմիխը անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։