«Միլանը» որոշել է չշարունակել համագործակցությունը Սերժիո Կոնսեյսաուի հետ։ Պորտուգալացի մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կլքի «ռոսոներիների» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան X սոցիալական ցանցում։
Աղբյուրի համաձայն՝ իտալական գրանդը կարող է ավելի վաղ հեռացնել Կոնսեյսաուին։ Ընդգծվում է, որ 50-ամյա մասնագետը կարող է հեռացվել մինչև ազգային հավաքականի խաղերի մարտյան ընդմիջումը, եթե «Միլանը» պարտվի Իտալիայի առաջնության հաջորդ երկու հանդիպումներում՝ «Լեչեի» (մարտի 8) և «Կոմոյի» (մարտի 15) դեմ։
Հիշեցնենք, որ Կոնսեյսաուն «ռոսոներիների» գլխավոր մարզիչ է նշանակվել 2024 թվականի դեկտեմբերի վերջին։ Ա Սերիայի 27 տուրից հետո «Միլանը» ունի 41 միավոր և զբաղեցնում է 9-րդ տեղը։