Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Դա նրա գործն է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմի դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի խաղի մասին։ Այս շաբաթ լեհ դարպասապահը հիանալի ելույթ ունեցավ Չեմպիոնների Լիգայում «Բենֆիկայի» դեմ խաղում։

«Դա իր գործն է, ես կասեի։ Մնացած ֆուտբոլիստները շատ լավ էին պաշտպանվում տասը ընդդեմ տասնմեկ, բայց, իհարկե, Շչեսնին մեզ շատ օգնեց։ Դա նրա գործն է։ Ահա թե ինչու նա այս պահին մեր թիվ մեկն է»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանը «Բարսելոնան» շտապ պայմանագիր կնքեց Վոյցեխ Շչեսնիի հետ՝ Մարկ-Անդրե տեր Շտեգենի ծանր վնասվածքի պատճառով։