Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին որոշել է իր ապագան ակումբում։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացի մասնագետն անկեղծորեն ցանկանում է հաջորդ մրցաշրջանում շարունակել մարզել «Ռեալը»։ Նշվում է, որ մարզչի ապագան Մադրիդում կարելի է ապահովել Լա Լիգայում կամ Չեմպիոնների Լիգայում հաղթելով։
65-ամյա մասնագետի ներկայիս աշխատանքային պայմանագիրն «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Խաբի Ալոնսոյին, ով ներկայումս գլխավորում է Լևերկուզենի «Բայերը», որպես Անչելոտտիի հավանական փոխարինող։
Իսպանական Պրիմերայի 26 տուրից հետո «սերուցքայիններն» ունեն 54 միավոր և երրորդ տեղում են։