Վիկտոր Գյոկերեսի ծառայություններով նոր ակումբ է հետաքրքրված

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսի ծառայություններով։

Ինչպես հայտնում է TodoFichajes պորտալը, «Լիվերպուլը» պատրաստ կլինի Գյոկերեսի տրանսֆերի համար վճարել 60 միլիոն եվրո։

Միևնույն ժամանակ, 26-ամյա հարձակվողի գործող պայմանագիրը ներառում է 100 միլիոն եվրոյի գնման տարբերակ։

Ընթացիկ մրցաշրջանում շվեդ հարձակվողը 39 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 37 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։