Երկու թեկնածու․ «Բավարիան» սկսել է Հարի Քեյնին փոխարինող փնտրել

«Բավարիան» տեղյակ է, որ շուտով փոխարինողի կարիք կունենա թիմի 31-ամյա հարձակվող Հարի Քեյնը։

Մյունխենյան ակումբում նույնպես վստահ չեն, որ 35-ամյա հարձակվող Թոմաս Մյուլերը կմնա թիմում, ուստի գերմանական ակումբը ցանկանում է նոր ֆուտբոլիստներ գնել։ Այս մասին հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։

Աղբյուրի համաձայն՝ գերմանական գրանդը դիտարկում է «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոյին և «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսին գնելու տարբերակը։ Այնուամենայնիվ, այս ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար «Բավարիան» պետք է կատարի արտագնա տրանսֆերներ։

Մյունխենյան ակումբն ակնկալում է, որ «Թոթենհեմը» պատրաստ կլինի 60 միլիոն եվրո վճարել Մատիս Թելի համար, ով վարձավճարով հանդես է գալիս լոնդոնյան ակումբում։