«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Կոբի Մայնուն ծրագրում է մերժել «կարմիր սատանաների» հետ նոր պայմանագիրը և փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Ըստ աղբյուրի՝ երկարաձգման շուրջ բանակցությունները կողմերի միջև համաձայնության չեն հանգեցրել։
Նշվում է նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին՝ ֆինանսական վիճակը բարելավելու համար։
Այս մրցաշրջանում Մայնուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։