«Չելսիի» կազմը 2024 ֆինանսական տարվա վերջում ամենաթանկն է ֆուտբոլի պատմության մեջ, ասվում է ՈւԵՖԱ-ի նոր զեկույցում։
Լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը կազմում է 1,66 մլրդ եվրո։ Նախորդ ռեկորդը սահմանել էր 2020 թվականին Մադրիդի «Ռեալը» (1,33 միլիարդ)։
2024 թվականի ամենաթանկարժեք ակումբների եռյակում են «Մանչեսթեր Սիթին» (1,29 միլիարդ եվրո) և «Մանչեսթեր Յունայթեդը» (1,1 միլիարդ եվրո)։
2024 թվականի 10 ամենաթանկ մեկնարկային կազմ ունեցող ակումբները․
- «Չելսի» (Անգլիա) – 1,66 միլիարդ եվրո,
- «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 1,33 միլիարդ եվրո,
- «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – 1,1 միլիարդ եվրո,
- «Արսենալ» (Անգլիա) – 1,02 միլիարդ եվրո,
- «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – 923 միլիոն եվրո,
- ՊՍԺ (Ֆրանսիա) – 912 միլիոն եվրո,
- «Լիվերպուլ» (Անգլիա) – 871 միլիոն եվրո,
- «Թոթենհեմ» (Անգլիա) – 810 միլիոն եվրո,
- «Յուվենտուս» (Իտալիա) – 736 միլիոն եվրո,
- «Ինտեր» (Իտալիա) – 623 միլիոն եվրո։