Կինգսլի Կոմանը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի վինգեր Կինգսլի Կոմանը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։

Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ Գերմանական գրանդը կարող է համաձայնվել վաճառել Կոմանին 35-45 մլն եվրոյով։ Նրա աշխատանքային պայմանագիրը մյունխենյան թիմի հետ ավարտվում է 2027 թվականի հունիսի վերջին։

Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Կոմանը մասնակցել է 22 հանդիպման, դառնալով՝ չորս գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։