«Բարսելոնայի» դարպասապահ Ինակի Պենյան կարող է կարիերան շարունակել ֆրանսիական ՊՍԺ-ում։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն «Բարսելոնայի» դարպասապահին տեսնում է որպես Ջանլուիջի Դոննարումային փոխարինող, եթե նա մոտ ժամանակներս հեռանա ակումբից։
Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» 26-ամյա սանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, բաց է թողել 25 գոլ և վեց անառիկ պահել դարպասը։ Պենյայի գործող աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր Պենյայի և թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի միջև բարդ հարաբերությունների մասին։