«Ռոմայի» լեգենդը հայտնել է, թե որտեղ կտեղափոխվի Վիկտոր Օսիմհենը

«Ռոմայի» լեգենդ Ռոբերտո Պրուցոն ասել է, որ «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի հաջորդ ակումբը, ով վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում», կլինի «Յուվենտուսը»։

«Ես գիտեմ, որ Օսիմհենը կլինի «Յուվենտուսի» հաջորդ հարձակվողը: Այս մասին ինձ տեղեկացրեց նիգերիացու շրջապատին մոտ կանգնած վստահելի աղբյուրը»,- Պրուցոյի խոսքերն է մեջբերում Sport Mediaset-ը։

Այս մրցաշրջանում 26-ամյա Օսիմհենը «Գալաթասարայի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 22 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Օսիմհենի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։