Միրալեմ Պյանիչը հայտնել է, թե որտեղ կավարտի իր կարիերան

Բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հայտարարել է, որ չի բացառում, որ կարիերան կավարտի Մոսկվայի ԲԿՄԱ-ում։

«Չեմ մտածում այժմ այդ մասին, ճնշում չեմ զգում ինձ վրա։ Անկեղծ ասած, ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Մրցաշրջանի վերջում մենք կնստենք, կխոսենք և կգտնենք լավագույն լուծումը բոլորի համար։

Կարծում եմ՝ հավանականություն կա, որ կարիերաս կավարտեմ ԲԿՄԱ-ում։ Սիրում եմ ֆուտբոլը, այնուամենայնիվ, ցանկանում եմ շարունակել խաղալ։

Հիմա ես 100%-ով կենտրոնացած եմ ակումբում խաղալու վրա։ Իմ գլխավոր նպատակը ԲԿՄԱ-ի հետ տիտղոսներ նվաճելն է»,- ասել է Պյանիչը Championat-ի հետ զրույցում։