Կառլո Անչելոտտին հայտնել է, թե ինչու է մաստակ օգտագործում խաղերի ժամանակ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բացատրել է, թե ինչու է մաստակ ծամում խաղերի ժամանակ։

«Դա սթրեսից ազատվելու միջոց է: Ոմանք ինձ քննադատում են սրա համար, բայց ինձ դուր է գալիս այսպես։ Երբ խաղը սկսվում է, իմ սրտի զարկերը կտրուկ բարձրանում են։ Կարծում եմ՝ մաստակն ինձ օգնում է կառավարել այն նորմալի սահմաններում»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։

Արքայական ակումբն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի «Ռայո Վալեկանոյի» հետ սեփական մարզադաշտում՝ «Սանտյագո Բեռնաբեուում»: Հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ մարտի 9-ին, մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 19:15-ին։