Բրազիլացի դարպասապահ Էդերսոն Մորաեսի` «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու հավանականությունը մեծանում է։ Այս մասին հայտարարել է հայտնի լրագրող Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Քաղաքայինները» պատրաստ են վաճառել 31-ամյա ֆուտբոլիստին հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նշվում է, որ անգլիական գրանդը Էդերսոնի համար կպահանջի մոտ 30-35 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Էդերսոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում, բաց է թողել 43 գնդակ և 7 անգամ անառիկ է պահել դարպասը։ Դարպասապահի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 30 միլիոն եվրո: