«Լիվերպուլը» հետաքրքրված է «Լայպցիգի» 21-ամյա կենտրոնական հարձակվող Բենջամին Շեշկոյի ծառայություններով։
Այս մասին հայտնում է TBR Football-ը։
Աղբյուրի համաձայն՝ սլովենացի ֆուտբոլիստի նկատմամբ շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել «Արսենալն» ու «Չելսին»:
Նշվում է, որ 21-ամյա հարձակվողի ազատման կետը կազմում է 58 մլն ֆունտ (69 մլն եվրո), սակայն «Լայպցիգը» պատրաստ է նրան բաց թողնել ավելի փոքր գումարի դիմաց։
Այս մրցաշրջանում Շեշկոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։